27 փետրվարի 2010 - 12:04 AMT
Երեւանում տեղի կունենա Զավեն Խաչիկյանի «54321.. մենք գալիս ենք մանկությունից» գրքի շնորհանդեսը


Մարտի 2-ին Երեւանի «Ակադեմիա» պատկերասրահում տեղի կունենա Զավեն Խաչիկյանի «54321.. մենք գալիս ենք մանկությունից» գրքի շնորհանդեսը: Նույն օրը տեղի կունենա լուսանկարների գրքում ներկայացված որոշ լուսանկարների ցուցահանդեսը:

«Այս գիրքը չի կարելի ալբոմ անվանել, սա հենց լուսանկարների գիրք է, որոնք կարելի է ընթերցել ու ներկայացանել տարբեր համատեքստում: Այնտեղ ներկայացված են վերջին 25 տարում արված երեխաների լուսանկարները: Նրանցից մի քանիսը բավականին հայտնի են, տպագրվել են տարբեր պարբերականներում, իսկ մի մասը ցուցարդվում է առաջին անգամ»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին են պատմել լուսանկարչի ստուդիայում:

«2010 թվականն է եւ ես 54 տարեկան եմ, լուսանկրել եմ շատ մարդկանց, երեխաներ, երեխաներ...որոնց ուսերին տարիների կուտակած բեռը դրեցին եւ մի փոքրիկ արահետ բացեցինք դեպի առաջ...»,-այսպես է բնութագրել իր աշխատանքը Զ.Խաչիկյանը:

Ցուցահանդեսում, որը կտեւի մինչեւ մարտի 3-ը, կցուցադրվեն Զ.Խաչիկյանի շուրջ 25 լուսանկարներ, որոնց վրա երեխաներ են պատկերված` պատերազմում փախստականներից մինչեւ փողոցում խաղացող երեխաներ: Այնտեղ կներկայացվեն նաեւ Հայաստանի ու Արցախի Հանրապետության տարբեր մարզերում: