11 դեկտեմբերի 2001 - 22:03 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՐՈՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ՉԻ ԱՌԱՔՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՃԱՄԲԱՐՆԵՐ
Երեկ երեկոյան, Բաքվի մոտակայքում գտնվող, Դառնագյուլ ավանի ստիբողաբար վերաբնակեցվածների ճամբարում բնակվող մի խումբ ադրբեջանցի փախստականներ փակել էին գլխավոր փողոցներից մեկը: Պիկետի մասնակիցները պահանջել են վերականգնել էլեկտրաէներգիայի կանոնավոր մատակարարումը, որը փախստականների ճամբարը ստանում է օրեկան մի քանի ժամ: Արդեն երկրորդ օրն է ինչ ճամբարը էլեկտրաէներգիա ընդհանրապես չի ստանում: Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, միջադեպի վայր ժամանած ոստիկանությունը հաշվեհարդար է տեսել բողոքի ակցիայի մասնակիցների հետ: Նրանցից մեկը ձերբակալվել է: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: