27 փետրվարի 2010 - 19:10 AMT
2008 թ-ի մարտի 1-ի իրադարձությունների զոհերի ազգականները դժգոհ են Ջոն Պրեսքոթի եւ Ջորջ Կոլոմբյեի աշխատանքով


2008 թ-ի մարտի 1-ի իրադարձությունների զոհերի ազգականները նամակով դիմել են ԵԽԽՎ, որում իրենց վրդովմունք են հայտնել Հայաստանի վերաբերյալ համազեկուցողներ, մոնիթորինգային հանձնաժողովի անդամներ Ջոն Պրեսքոթի եւ Ջորջ Կոլոմբյեի վերաբերմունքով: Նրանց համար անհասկանալի է համազեկուցողների դիրքորոշումը:

«Ջոն Պրեսքոթին եւ Ջորջ Կոլոմբյեն լավ գիտեն, որ Հայաստանի իշխանությունները դիտմամբ չեն բացահայտում այդ իրադարձությունների իրական մեղավորներին, սակայն, դրա հետ մեկ տեղ պահանջում են բարեփոխումների իրականացման գրաֆիկը, որոնք առաջարկվել են մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի կողմից», - նշված է դիմումի մեջ:

Զոհվածների ազգականները առաջարկում են մարտի 12-ին տեղի ունեցող Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման առարկա դարձնել նաեւ այդ հարցը:

Նրանք ցանկություն հայտնեցին հանդիպել համազեկուցողների հետ, երբ վերջիններս ժամանեն Հայաստան: