11 դեկտեմբերի 2001 - 22:09 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԽՈՐԱՑՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՃԳՆԱԺԱՄԸ ՀՂԻ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՅԹՅՈՒՆՈՎ
Ադրբեջանում խորացող էներգետիկ ճգնաժամը վերածվում է աղետի: Էլեկտրաէներգիան անջատում են արդեն մայրաքաղաքում: Տեղական ԶԼՄ-ի տեղեկություններով, երեկ, ամբողջ երեկոյի եւ գիշերվա ընթացքում Բաքվի կեսը թաղված էր մթության մեջ: Գավառներում իրավիճակը ավելի աղետալի է: Չորրոդ օրն է, ինչ էլեկտրաէներգիա չի մատակարարվում Բարդայում գտնվող փախստականների «Գիզիլ այ» վրանային ճամբարին, որտեղ արդեն ութ տարի անմարդկային պայմաններում ապրում է 1200 մարդ: Իրենց վիճակին իշխանությունների ուշադրությունը հրավիրելու նպատակով` ճամբարի բնակիչները փորձեցին փակել Բաքու տանող ավտոմայրուղին: «Նամուս» կուսակցության նախագահ Թողրուլ Իբրահիմլին ասում է, որ «Ադրբեջանի ցանկացած շրջանում սոցիալական պայթյունի հավանականությունը չի բացառվում»: Նրա խոսքերով. «Շեքիում կարող է կրկնվեն անցյալ տարվա իրադարձությունները, երբ քաղաքում հասարակական հիմքի վրա տեղի ունեցան զանգվածային հուզումներ»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: