1 մարտի 2010 - 11:43 AMT
Նյու Յորքում տեղի է ունենալու հայ-թուրքական հարաբերություններին նվիրված համաժողով

«Հայ-թուրքական հարաբերություններ.Սխալներ եւ հնարավորություններ» համաժողովը տեղի է ունենալու մարտի 7-ին Նյու Յորքում: Համաժողովի կազմակերպիչները Նյու Յորքում եւ Նյու Ջերսիում ՀՅ Դաշնակցության հանձնախմբերն են: Համաժողովին մասնակցելու են Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) ներկայացուցիչ Քեն Խաչիկյանը, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը եւ հայ գիտնական Դեննիս Փափազյանը: