2 մարտի 2010 - 17:16 AMT
Հրադադարի խախտման արդյունքում ՀՀ ԶՈւ զինծառայող է սպանվել

Մարտի 1-ին ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերում արձանա րվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում սպանվել է ՀՀ ԶՈւ զինծառայող: Ժամը 13.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Չինարի յուղի մերձակայքում տնվող մարտական հենակետում թիվ 21127 զորամասի նդացրային ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Սարգիս Հենրիկի Ոսկանյանը (ծնված 1981թ.), հակառակորդի կողմից արձակված կրակոցից գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային գնդակային վիրավորում: Կատարվում է հետաքննություն, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: