3 մարտի 2010 - 13:49 AMT
Ամերիկայի հայկական խորհուրդ. Տեխասը կոչ է անում կոնգրեսականներին քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձեւի օգտին

Ամերիկայի հայկական խորհրդի Տեխասի բյուրոն (ACA-Texas) նահանգի հայերի հետ միասին կոչ է անում իրենց ընտրատարածքից ընտրված կոնգրեսականներին, որոնք միաժամանակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամներ են, քվեարկել թիվ 252 բանաձեւի օգտին եւ պահանջել ԱՄՆ նախագահից ճանաչել այդ պատմական փաստը:

«Որպես Տեխաս նահանգի հայ բնակիչ ես իմ պարտականությունն եմ համարում կապ հաստատել կոնգրեսականների հետ եւ կոչ անել նրանց քվեարկել բանաձեւի ընդունման օգտին: Այսօր Կոնգրեսում մեր նահանգը ներկայացնող հինգ կոնգրեսականներից միայն մեկը` կոնգրեսական ՄըքՔաուլն է կողմ բանաձեւի ընդունմանը: Մենք հուսով ենք, որ մյուս կոնգրեսականները նույնպես կպաշտպանեն բանաձեւը»,-ասել է Ամերիկայի հայկական խորհրդի նախագահ Սարգիս Օհանյանը: