3 մարտի 2010 - 14:08 AMT
ԵԱՀԿ հերթական դիտարկումը Լեռնային Ղարաբաղում անցել է առանց խախտումների

Մարտի 3-ին ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի հյուսիսային ուղղությամբ,

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերց դիրտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշատային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) եւ Ժասլան Նուրտազինը (Ղազախստան):

Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: