3 մարտի 2010 - 14:40 AMT
Ամերիկացի գործարարները կոչ են անում ԱՄՆ Կոնգրեսին հրաժարվել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւից

Առաջատար ամերիկացի գործարարները կոչ են անում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին հրաժարվել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւից: Ինչպես հաղորդում էSpero News-ը, ամերիկյան տիեզերական ու ռազմական արդյունաբերության ոլորտների ընկերությունների տնօրենները նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեին, որտեղ նախազգուշացնում են, որ բանաձեւի ընդունումը կվնասի ամերիկա-թուրքական փոխհարաբերություններին: Նրանք հայտարարել են, որ տիեզերական ու ռազմական արդյունաբերության ոլորտների արտահանման ծավալները Թուրքիա 2009թ. կազմել են 7 մլրդ դոլար: