
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ կմեկնի Անկարայի համար ճգնաժամային շրջանում: Ինչպես գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով Թուրքիայի վարչապետը Միացյալ Նահանգներ կմեկնի ապրիլի 11-ին, որպեսզի մասնակցի միջուկային անվտանգության վերաբերյալ գագաթաժողովին:
Ինչպես նշում է թերթը, ամենայն հավանականությամբ Էրդողանի այցի օրակարգում գերակայող հարց է լինելու Հայոց ցեղասպանության թեման եւ դրա հնարավոր ճանաչումը ԱՄՆ կողմից:
Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում կկայանա Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը: