4 մարտի 2010 - 10:15 AMT
Այսօր ԱՄՆ Կոնգրեսի պրոֆիլային հանձնաժողովում տեղի է ունենալու 252 բանաձեւի քվեարկությունը

Այսօր Վաշինգտոնի ժամանակով ժամը 10.00-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի քվեարկությունը: Լսումներին եւ քվեարկությանը մասնակցելու են ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչներ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) ղեկավար Քեննեթ Խաչիկյանի եւ ANCA Արեւմտյան բաժանմունքի ղեկավար Աիդա Դեմեջյանի գլխավորությամբ: Հանձնաժողովին նաեւ մասնակցելու են Հայոց ցեղասպանությունից փրկված Սիրարփի Խոյանը, որը ծնվել է Ստամբուլում 1905-ին, Քնարիկ Էմինյանը, ծնված 1913-ին Սմիրնայում (Իզմիր) եւ 98-ամյա Շարլոտտա Քեչեջյանը Նիհդայից (Թուրքիա):