5 օգոստոսի 2003 - 22:56 AMT
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԱՄՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
Հայ-թուրքական սահմանի բացմանը եւ Երեւանի ու Անկարայի միջեւ հարաբերությունների նորմալացմանը աջակցելու հարցը ընդգրկված է Վաշինգտոնի արտաքին քաղաքականության օրակարգում: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին է հայտարարել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը: Նրա խոսքերով, սահմանի բացման հնարավորությունը հաճախ քննարկվում է ԱՄՆ եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում եւ բանակցություններն այդ ուղղությամբ կշարունակվեն: Ընդ որում դեսպանը նշել է, որ դեռեւս վաղ է խոսել սահմանի բացման հստակ ժամկետների մասին: