4 մարտի 2010 - 20:29 AMT
Դոնալդ Փայն. ԱՄՆ-ն ճիշտ կվարվի` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը

«Ժամանակին Ադոլֆ Հիտլերը, օգտվելով այն բանից, որ մարդկությունը մոռացել է Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության մասին, հարձակվեց Եվրոպայի վրա»,- ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման եւ Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունման հարցի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ հայտնեց կոնգրեսական Դոնալդ Փայնը:

Կոնգրեսականի խոսքով, հարկավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ Ամերիկայի արդեն 42 նահանգներ եւ ՆԱՏՕ-ի 11 պետություններ ճանաչել են այն, եւ անգամ Եվրախորհրդարանի փաստաթղթերում է խոսվում Հայոց ցեղասպանության մասին: «Ելնելով վերը ասվածից` կարծում եմ, որ ԱՄՆ-ն ճիշտ կվարվի` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը»,- նշեց նա: