4 մարտի 2010 - 20:43 AMT
Անկարան սպառնում է հետ կանչել իր դեսպանին Վաշինգտոնից

Թուրքիան սպառնում է հետ կանչել դեսպան Նամիկ Թանին, եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունի Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը, հաղորդում է Reuters-ը` հղում անելով Թուրքիայի կառավարական աղբյուրներին:

Անկարան Վաշինգտոնից հետ կանչեց իր դեսպանին 2007 թվականին, երբ կոմիտեն Հայոց ցեղասպանության մասին նույնանման բանաձեւ ընդունեց: