5 մարտի 2010 - 00:48 AMT
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկվի վերջնական քվեարկության համար:

Նույնպիսի ընթացակարգ է նախատեսված ԱՄՆ Սենատում:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 2007 թվականի հոկտեմբերին 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը եւ այն ԱՄՆ Սահմանադրության համաձայն Ներկայացուցիչների պալատ ուղարկեց վերջնական քվեարկության համար: Բացելով նիստը` Հանձնաժողովի նախագահ Թոմ Լանտոսը կոնգրեսականներին կոչ արեց «խղճով քվեարկել»: