5 մարտի 2010 - 01:27 AMT
ԱՀԴՀ-ն բավարարված է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունմամբ

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ԱՀԴՀ) բավարարված է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԱՀԴՀ մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը: «Մենք հպարտ ենք, որ կոմիտեն հանդես եկավ թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության դեմ: Մենք կշարունակենք կոնգրեսականների եւ ԱՄՆ հայ համայնքի հետ մեր աշխատանքը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բանաձեւի լիարժեք ընդունման համար»,- ասաց Չուլջյանը:

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկվի վերջնական քվեարկության համար: