5 մարտի 2010 - 16:35 AMT
Հեռախոսային եւ ինտերնետ-բանկինգի տրամադրումը HSBC Բանկ Հայաստանի առավելությունն է

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն իր առավելությունն է համարում հեռախոսային եւ ինտերնետ-բանկինգի տրամադրումը եւ բանկոմատների լայն ցանցի առկայութունը Երեւանում, մարտի 5-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում ասել է բանկի գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆֆորդը:

Անդրադառնալով ընթացիկ տարվա ծրագրերին` նա նշել է առեւտրային վարկերի ծավալների ավելացումը, ինտերնետ ծառայությունների եւ հեռախոսային բանկինգի զարգացումը, որի ներդրման համար բանկը 2009-ին 2,5 մլն դոլար է հատկացրել: «Այս պահի դրությամբ ինտերնետ-բանկինգի ծառայություններից օգտվում է շուրջ 2 հազար հաճախորդ, սակայն մինչեւ տարեվերջ նախատեսվում է ավելացնել դրանց քանակը մինչեւ 7 հազար: Հեռախոսային բանկիգի ծառայություններից օգտվում է շուրջ 12 հազար հաճախորդ, մինչեւ տարեվերջ նրանց քանակը կհասնի 20 հազարի»,-ասել է բանկի ֆինանսական տնօրեն Գեւորգ Թարումյանը Երեւանում:

Բացի այդ, ընթացիկ տարում բանկի առաջնային ուղղությունը լինելու է համագործակցության հաստատումը հայկական սփյուռքի հետ: «Նման փորձ մենք արդեն ունենք Ռուսաստանում, որտեղ հայկական սփյուռքի ներկայացուցիչներին առաջակվեց հաշիվներ բացել «HSBC Բանկ Հայաստան»-ում եւ անվճար դրամական փոխանցումներ կատարել»,-ասել է Քլիֆորդը:

Բանկը հիմնադրվել է 1995 թվականին, իր գործունեությունը սկսել 1996 թվականին` «Միդլենդ Արմենիա Բանկ» ԲԸ անվան տակ, իսկ 1998-ին վերանվանվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ ՓԲԸ-ի: Բանկը համատեղ հիմնադրվել է «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի, որին պատկանում են բաժնետոմսերի 70%-ը, եւ սփյուռքահայ ներդրողների կողմից: Բանկը հանդիսանում է Bankmail եւ SWIFT վճարային համակարգերի անդամ: