5 մարտի 2010 - 19:02 AMT
ՎիվաՍելլ-ՄՏՍ բաժանորդները կարող են մատչելի զանգեր կատարել Հնդկաստան

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարել է «Հեռազանգ» ծառայության շնորհիվ այսուհետ նաեւ դեպի Հնդկաստան միջազգային զանգեր կատարելու հնարավորության մասին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին ՎիվաՍելլ ընկերության մամլո ծառայությունից, թե' քաղաքային, եւ թե' բջջային ցանցերի հեռախոսահամարներին զանգահարելիս` զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 75 դրամ:

«Հեռազանգ» ծառայությունը ՎիվաՍելլ-ՄՏՍ բաժանորդներին հնարավորություն է ընձեռում մատչելի գներով միջազգային զանգեր կատարել դեպի աշխարհի ավելի քան 40 երկրներ: