5 մարտի 2010 - 19:30 AMT
Ամերիաբանկը կրկնապատկել է իր բանկոմատների ցանցը

Վերջին տարում Ամերիաբանկի բանկոմատների ցանցն ավելացել է երկու անգամ, Դիլիջանում լրագրողներին է հայտնել Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: «Քարտային բիզնեսն աճում է, դրա հետ միասին աճում է նաեւ բանկոմատների ցանցը. այսօր դրանց թիվը 34 է: Մենք ավարտել ենք դրանց ձեւավորումը եւ դիզայնը»,- ասել է նա:

Նրա խոսքերով, քարտային քաղաքականության շրջանակներում եւ ելնելով իր ռազմավարությունից բանկն իրագործում է վճարային նախագծեր իր կորպորատիվ հաճախորդների համար եւ ունի քարտերի ողջ սպեկտրը, որոնք այսօր հասանելի են Հայաստանում. VISA, MASTER CARD, Armenian Express, ArCa:

Տիգրան Ջրբաշյանը հայտնեց, որ POS-տերմինալների վերաբերյալ մեծ նախագիծ կա` կապված առեւտրային կետերի հետ: «Խոշոր սուպերմարկետների մեծ մասը մեր հաճախորդներն են, եւ համապատասխանաբար բանկը տեխնոլոգիական որոշումների գծով ապահովում է նրանց ծառայությունների ողջ սպեկտրով»: