7 դեկտեմբերի 2001 - 23:05 AMT
ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՎԵՐԻՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՌՈՒՍԻՈ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՀԵՏ
Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը այսօր հանդիպել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նորընտիր խոսնակ Սերգեյ Միրոնովի հետ: Դաշնության Խորհրդի նախագահի հետ Խաչատրյանը քննարկել է միջխորհրդայնական կապերի զարգացման հեռանկարները: Երեկ Ազգային Ժողովի նախագահը հանդիպել է Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավար` Ամենայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Երկրորդի հետ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: