6 մարտի 2010 - 15:58 AMT
ALMA-ում ուսուցանում են միջնադարյան հայ ասեղնագործության ավանդույթները

Մարտի 7-21-ը Ամերիկայի Հայկական գրադարանում եւ թանգարանում (ALMA) տեղի կունենան Մարաշ ասեղնագործության` հայկական ասեղնագործության հնագույն տեսակի, որը հայտնի է նաեւ որպես հայկական հերթափոխ ասեղնագործություն, ուսումնասիրությանը նվիրված սեմինարներ, հաղորդում է ALMA-ի www.almainc.org. կայքը:

Սեմինարները կվարի ALMA թանգարանի գործվածքի վերակացու Սուսան Լինդ-Սինանյանը: Նա ցանկացողներին կուսուցանի ասեղնագործության այբուբենը եւ 19-20-րդ դարերի նմուշներ կցուցադրի թանգարանի հավաքածուից: