6 մարտի 2010 - 17:06 AMT
Երեւանում Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերան կներկայացնի ռուս դիրիժորը

Մարտի 12-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերան: Համերգը կկայանա հայտնի ռուս դիրիժոր Էդուարդ Դյադյուրայի ղեկավարությամբ

Էդուարդ Դյադյուրան 21-րդ դարի դիրիժորների երիտասարդ սերնդի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է: Ռուսական դիրիժորական դպրոցի ավանդույթների լավագույն ժառանգն է: Նրա համերգները մեծ հաջողությամբ տեղի են ունենում Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Իսպանիայում, Չեխիայում: Ժամանակակից իրականության ականավոր դիրիժոր Յուրի Սիմոնովի աշակերտն է: Դյադյուրան ծնվել է Դնեպրոպետրովսկում (Ուկրաինա): Պրոֆեսոր Ստանիսլավ Գուսեւի մոտ ավարտել է Գնեսինների անվան Երաժշտության ռուսական ակադեմիան` երգչախմբային դիրիժորություն մասնագիտացմամբ: Հետագայում աշխատել է որպես խմբավար (1992-1996) եւ գլխավոր խմբավար (2003-2004) Ռուսաստանի Ալեքսանդր Յուրլովի անցան Պետական ակադեմիական երգչախմբային կապելլայում, ղեկավարել Մոսկվայի Մշակույթի պետական համալսարանում ղեկավարել ակադեմիական երգչախումբը (1996-2000): Ներկայումս Կալինինգրադի սիմֆոնիկ նվագախմբի հրավիրված դիրիժորն է, Դնեպրոպետրովսկի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր հրավիրված դիրիժորը: