7 դեկտեմբերի 2001 - 23:08 AMT
ԹՈՒՐՔՄԵՆԲԱՇԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՇԳԱԲԱԴԻ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովը դրական է գնահատում իր երկրի մասնակցության հնարավորությունը Իրան-Հայաստան գազատարի շինարարության իրականացմանը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին հաղորդվել է թուրքմենական առաջնորդի ու Իրանի Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման հարցերով հատուկ ներկայացուցիչ Մեհդի Սաֆարիի հետ նախօրեին կայացած հանդիպման ընթացքում: Էներգետիկ ոլորտում իրանա-թուրքմենական համագործակցության համատեքստում զրուցակիցները քննաիկել են թուիքմենական գազը Իրանով Հայաստան փոխադրելու հնարավորությունների մասին: Նշենք, որ ներկայումս Թուրքմենստանը տարեկան Իրանի հյուսիսային շրջաններ է առաքում մոտ 2 միլիարդ կուբամետր երկնագույն վառելիք: Նախատեսվում է, որ 2002 թվականին այդ ծավալները կաճեն, եւ Հայաստանը ավելի շատ վառելիք կստանա: Ավելի վաղ Իրանի Էներգետիկայի նախարարությունը հայտարարել էր, որ Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը նախատեսվում է սկսել արդեն 2002 թվականի գարնանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: