9 մարտի 2010 - 16:42 AMT
Ավագ դպրոցի ներդրման խնդիրները՝ խորհրդարանական լսումներում

Խորհրդարանական լսումները, որ կազմակերպվել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ավագ դպրոցների ներդրման եւ միջնակարգ կրթության երրորդ աստիճանի իրացման հետեւանքներն ու առկա հիմնախնդիրները» թեմայով են։

«Ավագ դպրոցների ինստիտուտի ներդրումն Հայաստանում կարեւոր է հանրապետությունում կրթական մակարդակը բարձրացնելու եւ մասնագիտական կրթություն ստանալուն պատրաստ լինելու համար, բայց ակնհայտ է անհրաժեշտությունը ներդրման ծրագիրն «Հանրակրթության մասին օրենքին» համապատասխանեցնելու անհրաժեշտությունը», - լսումների ընթացքում ասաց Հովիկ Աբրահամյանը։ Նշենք, որ օրենքն ընդունվել է ավագ դպրոցների համակարգի ներդրման ծրագրի մեկնարկից հետո։

«Խորհրդային հանրակրթական այլանդակ համակարգին սովոր լինելով՝ դժվար ենք ընկալում այդ համակարգում իրականցվող բարեփոխումները ու դրանք դարձնում մտահոգության հիմք», -նշյալ համակարգի ներդրումն հիմնավորեց նույն այդ խորհրդային համակարգով կրթություն ստացած ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը։

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ ընդգծեց էլ է.«Առանձնացված ավագ դպրոցների գաղափարը շատ կաերեւոր է, քանի որ հանրապետության 1400 դպրոցներում դեռեւս հնարավոր չէ աշակերտների կարիքներին համապատասխան կրթական ծառայություններ մատուցել։ Հետեւաբար մինչ տարեվերջ առանձնացված ավագ դպրոցների թիվը կլինի 100-ը, իսկ եկողէ տարի այն կավելանա եւս 50-ով միայն մեծ համայնքներում։ Այս համակարգը վաղուց եւ արդյունավետ գործում է ԵՄ երկրներում եւ ԱՄՆ-ում, իսկ Հայաստանում այն ունի 2 տարվա պատմություն եւ, գտնում եմ՝ դեռ վաղ է մեծ արդյունքներ ակնկալելու համար»։

Արդյունավետության ապահովման համար, ըստ նախարարի, անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, համապատասխան կադրեր եւ հասարակության աջակցությունը։