8 մարտի 2010 - 13:05 AMT
Մոսկվայում կքննարկեն հայ-թուրքական արձանագրությունները

Մարտի 13-ին Մոսկվայում տեղի է ունենալու ՀԵՄՓՄ Բանավիճային ակումբի 4-րդ նիստը, որը նվիրվելու է «Հայ-թուրքական հարաբերություններ. պե՞տք է արդյոք Թուրքիայի հետ երկխոսություն վարեինք եւ ստորագրեինք արձանագրությունները» թեմային: Երկու ընդդիմախոս խոսնակները` Վարդան Մարաշլյանը եւ Հենրի Սարդարյանը ներկայացնելու են իրենց ելույթները եւ վկաների օգնությամբ փորձելու են համոզել լսարանին իրենց դիրքորոշման իրավացիության մեջ:

Միջոցառման կազմակերպիչը Հայ երիտասարդության մտավոր փոխազդեցության միությունն է (ՀԵՄՓՄ) ՌԴ ԱԳՆ ՄՄՀՀԻ Հայկական միության հետ համատեղ, հաղորդում է Miasin.ru-ն: