8 մարտի 2010 - 13:48 AMT
CNN-ը ցուցադրել է ցեղասպանությունների մասին Screm Bloody Murder փաստագրական ֆիլմը

CNN հեռուստաալիքը մարտի 8-ին ցուցադրել է ցեղասպանությունների մասին պատմող Screm Bloody Murder փաստագրական ֆիլմը, որում CNN-ի հայտնի լրագրող Քրիստիան Ամանպուրը պատմում է Հայոց ցեղասպանության, Հոլոքոսթի, Կամբոջայի, Ռուանդայի եւ Դարֆուրի ցեղասպանությունների, ինչպես նաեւ Իրաքում Սադամ Հուսեյնի կառավարման շրջանում քրդերի զանգվածային բնաջնջման մասին: Հատկանշական է այն, որ Ամանպուրի նյութում Հայոց ցեղասպանության թեմային տրամադրվել է ընդամենը 46 վայրկյան: