9 մարտի 2010 - 18:47 AMT
Երեւանում կբացվի բրիտանացի հեծանվորդ Թոմ Ալլենի ֆոտոցուցահանդեսը

Մարտի 12-ին կկայանա բրիտանացի հեծանվորդ Թոմ Ալլենի «Հեծանիվով Միջին Ասիայում եւ Հյուսիսային Աֆրիկայում» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում կներկայացվեն Հայաստանով, Վրաստանով, Թուրքիայով, Իրանով, ԱՄԷ-ով, Սիրիայով, Եթովպիայով եւ այլ երկրներով 10 000 կիլոմետր երկարությամբ հեծանվային ուղեւորության ժամանակ կատարված լուսանկարները: Դրանք ներկայացնում են բնությունը, մարդկանց, այդ երկրների տեսարժան վայրերը` կից մեկնաբանություններով: Լուսանկարների վաճառքից ստացված միջոցները, հեղինակի խոսքով, կուղորդվեն Հայաստանի եւ այլ երկրների բարեգործական ծրագրերի իրագործմանը:

«Սա իմ առաջին ցուցահանդեսն է, եւ այն բաց կլինի 3 շաբաթ: Առայժմ ես չեմ մտածում այլ ցուցահանդեսների մասին, սակայն հետագայի համար եւս մեկ նախագիծ ունեմ. ցանկանում եմ հեծանվով կտրել-անցնել Մոնղոլիան»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Թոմ Ալլենը: