9 մարտի 2010 - 12:07 AMT
Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի երկրների ֆինանսական հատվածին 24,5 մլրդ եվրո կհատկացվի

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Ներդրումների եվրոպական բանկի խումբը եւ Համաշխարհային բանկի խումբը 24,5 մլրդ եվրոյի հասնող մի ֆինանսական ծրագիր կազմեց 2009-2010թթ. Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի երկրների բանկային համակարգերի եւ տնտեսության իրական հատվածի վարկավորման համար, ասվում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) երեւանյան գրասենյակի մամլո ծառայության կողմից PanARMENIAN.Net-ին տրամադրված հաղորդագրության մեջ:

Ընդ որում, 2009 թվականին տարածաշրջանի երկրներում ֆինանսական հատվածները միջազգային հաստատությունների միջոցով 19 մլրդ եվրոյից ավելի հակաճգնաժամային ֆինանսական աջակցություն են ստացել: «Դեռեւս չներդրված ռեսուրսները հասանելի են մնալու 2010թ. ընթացքում եւ դրանից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ: