9 մարտի 2010 - 19:45 AMT
Ավարտվեց սահմանափակ հնարավորություններով մարդկանց լողի որակավորման առաջնությունը

Ծաղկաձորում 6 պատանի մարզիկներ մասնակցեցին լողի որակավորման մրցաշարում, որը կազմակերպել էր Հայաստանի Հաշմանդամային սպորտի ազգային ֆեդերացիան:

Ֆեդերացիայի մամլո քարտուղար Վարդուհի Արամյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց, որ լողորդները մասնակցել են լողի 6 ոճերով 11 հեռավորություններում: «Որակավորման մրցաշարում Մարգարիտա Հովհաննիսյանը ազատ ոճով կատարեց S6 ֆունկցիոնալ նորման եւ ցույց տվեց լավագույն արդյունքը»,- ասաց Արամյանը:

Արամյանի խոսքով, 2-րդ լավագույն արդյունքը ցույց տվեց Ավագ Տոնոյանը` բրաս ոճով կատարելով S10 նորման: 3-րդը Տիգրան Հարությունյանն էր, որը կատարեց S8 նորման ազատ ոճում:

«Ֆեդերացիան արդեն աշխարհի առաջնությանը մասնակցելու հրավեր է ստացել, բայց առայժմ պարզ չէ, թե արդյոք հայ մարզիկները ելույթ կունենան մրցաշարում, քանի որ ֆինանսական խնդիրներ կան»,- ավելացրեց մամլո քարտուղարը: