10 մարտի 2010 - 11:28 AMT
ՀԱԿ-ը մեղադրում է Վերաքննիչ դատարանին իշխանությունների հետ համագործակցելու մեջ

Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարության կապակցությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մեղադրող կողմը կարողացավ բերել մեղադրական որեւէ հիմնավոր ապացույց։ Դատավորը գործեց մեղադրողի հետ բացահայտ դաշնակցած, ապօրինաբար մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունները, անտեսեց բերված փաստերը»։

«Դատարանը հերթական անգամ կատարեց իշխանությունների պատվերը՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը։ Հայ Ազգային Կոնգրեսը ոչ մի ջանք չի խնայելու պայքարելու համար ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ մյուս քաղբանտարկյալների ազատության համար»,-ասվում է ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ։