6 դեկտեմբերի 2001 - 22:43 AMT
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԻՐ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՈՏՆԱՀԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ բրիտանական խորհրդարանը անհանգստացած է Ադրբեջանում ազատ մամուլի ճնշումներով եւ մտադիր է հատուկ լսումներ անցկացնել այդ թեմայով: «Ազատության խոսքը այն չափանիշն է, որով մյուս երկրները, ԵԱՀԿ-ն ու Եվրոպայի Խորհուրդը կարծիք են կազմելու Ադրբեջանի մասին: Ցանկացած գործողություն, որ կձեռնարկի ադրբեջանական կառավարությունը գոյություն ունեցող կարծիքների ամբողջ ներկապնակին ծանոթանալու իր ժողովրդի հնարավորությունների սահմանափակման ուղղությամբ, բացսական հետեւանքներ կունենա»,-ասվում է փաստաթղթում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: