6 դեկտեմբերի 2001 - 22:41 AMT
ՎԱՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՄԱՏԵՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԶՈՐՔԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Ռուսաստանի Դաշնային Խորհուրդը վավերացրել է հայ-ռուսական պայմանագիրը համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքեր կիրառելու մասին: Երեք շաբաթ առաջ այս փաստաթուղթը, որը ստորագրվել էր ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարների կողմից 2000 թվականի սեպտեմբերին, վավերացրել էր Պետական դուման: Համաձայնագիրը կանխապայման է դնում համատեղ հրամանատարության ձեւավորման, զորքերի միացյալ խմբավորման կիրառման համատեղ ծրագրավորման հարցերով փաստաթղթերի նախապատրաստման մասին, եւ որոշում է զորքերի ավտոմատացված կառավարման ու կապի միասնական համակարգի ստեղծման սկզբունքները, հաստատում է զորքերի թիկունքային, տեխնիկական ու ֆինանսական ապահովման կանոնները:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: