10 մարտի 2010 - 16:54 AMT
Անկարան սպառնում է ԱՄՆ-ին, որ կսառեցնի մի քանի միլիարդ դոլար արժեցող պայմանագրերը

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանի հետ, որը հետ էր կանչվել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունումից հետո:

Թուրքական ԶԼՄ-երը հաղորդում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Անկարայի հետագա քայլերը, որոնց դիմելու է թուրքական դիվանագիտությունը, եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտասանի «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: Stargazete-ի համաձայն, Անկարան կսառեցնի Վաշինգտոնի հետ կնքած ,F-35ե ռազմական ինքնաթիռներ, 12 մլրդ դոլար արժողությամբ ,14 CH-47 Chinookե ուղղաթիռներ ձեռք բերելու մասին պայմանագիրը, ինչպես նաեւ կդադարեցնի ,Patriotե հրթիռների վաճառքի վերաբերյալ բանակցությունները:

Թուրքիան սպառնում է նաեւ Աֆղանստանում եւ Իրաքում սահմանափակել աջակցությունը ռազմական գործողություններին: