10 մարտի 2010 - 19:09 AMT
Առնո Սարգսյանը ՈՒԵՖԱ-ի պատվիրակը կլինի Չեմպիոնների Լիգայի հանդիպմանը

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ՀՖՖ լիցենզավորման բաժնի վարիչ Առնո Սարգսյանը ՈՒԵՖԱ-ի պատվիրակը կլինի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում` «Մանչեսթեր Յունայթեդ»-«Միլան» հանդիպմանը:

Հանդիպումը կկայանա մարտի 10-ին Մանչեսթերում (Անգլիա): Առաջին խաղը կայացավ Միլանում, որտեղ 3:2 հաշվով հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդը»: