5 դեկտեմբերի 2001 - 22:25 AMT
ԲԱՔՎՈՒՄ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ «ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ» ԿԱՇԱՌԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ, ՈՐՊԵՍԶԼ ԱՅՆ ՎԱՐԿԵՐ ՉՏՐԱՄԱԴՐԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Ադրբեջանի ֆինանսների նախարար Ավեզ Ալեքփերովը սենսացիոն հայտարարություն է արել: Նրա խոսքերով` Համաշխարհային բանկում կան որոշակի ուժեր, որոնք աշխատում են հայկական լոբբիի օգտին եւ արգելակում են Ադրբեջանին վարկեր տրամադրելը: Կոնկրետ անուններ նա չի նշել: Համաշխարհային բանկի հետաքրքրությունը Ադրբեջանի հանդեպ վերջերս իրոք նկատելիորեն նվազել է: Այդ երկրի կառավարության կողմից աղքատության հետ պայքարի ծրագիրը տապալելու պատճառով` ուշացվում է ՍԱԿ-2 վարկի հերթական տրանշի վճարումը: Բաքվում գտնում են, որ ուշացման ճշմարիտ պատճառը կապված է «հայերի մեքենայությունների հետ»: Ընդ որում, Հայաստանի կառավարությունը չի կապում Համաշխարհային բանկի կողմից մեզ խոստացած ՍԱԿ-4 վարկի տրանշի փոխանցման հետաձգումը «ադրբեջանցիների խարդավանքների հետ»: Բաքվի մամաուլը անհանգսըացած է ստեղծված իրավիճակով եւ գրում է այն մասին, որ ծագած պրոբլեմները «Համաշխարհային բանկի ընդերքում թաքնված հայամետ տարրերի պատճառով» կարող են հանգեցնել 2002 թվականի բյուջեի չկատարմանը: Բաքվի իշխանությունները սպառնում են, որ եթե Համաշխարհային բանկը չփոխի քաղաքականությունը Ադրբեջանի նկատմամբ, ապա նրանք ընդհանրապես կհրաժարվեն բանկի վարկերից եւ կխզեն դրա հետ բոլոր հարաբերությունները:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: