8 մարտի 2010 - 16:56 AMT
Ադրբեջանն ընդունում է լրամշակված Մադրիդյան սկզբունքները

Փարիզում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների գործընթացը:

Ադրբեջանի ԱԳ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, Մամեդյարովը միջնորդների ուշադրությունը սեւեռել է այն փաստի վրա, որ ադրբեջանական կողմը չհաշված որոշ բացառություններ, ընդհանուր առմամբ ընդունում է Մադրիդյան լրամշակված սկզբունքների հիման վրա կազմված փաստաթուղթը: Համանախագահները նշել են, որ իրենք շարունակելու են քննարկել այս հարցը հայկական կողմի հետ եւ պետք է արագացնեն դրա լուծումը: