11 մարտի 2010 - 18:06 AMT
Զարգացման եվրասիական բանկը Հայաստանում կբացի իր ներկայացուցչությունը

2010 թվականի մարտի 11-ին Հայաստանի կառավարությունն իր նիստում որոշեց հանրապետության տարածքում Զարգացման եվրասիական բանկի գտնվելու պայմանները: Այդ կապակցությամբ էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարի տեղակալ Լեւոն Շահվերդյանը հիշեցրեց, որ 2008 թվականին Հայաստանը EDB-ում մասնակցելու հայտ էր ներկայացրել, ինչի արդյունքում նույն տարվա դեկտեմբերին բանկի Խորհուրդը հաստատեց Հայաստանի անդամակցությունը: Դրանից հետո, նրա խոսքով, Հայաստանի Ազգային Ժողովը 2009 թվականի փետրվարի 3-ին վավերացրեց տվյալ համաձայնագիրը:

Այդ առիթով Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ավելացրեց, որ EDB կանոնադրության համաձայն, Հայաստանի տարածքում Բանկն իրավունք ունի տրամադրելու ֆինանսական ծառայությունների ողջ շրջանակը, այդ թվում` ընդունել ավանդներ իրավաբանական անձանցից:

ՀՀ ԿԲ ղեկավարը նշեց նաեւ, որ համաձայնագրի մեջ հարկավոր է լրացում ներմուծել, որի համաձայն EDB-ն Հայաստանում իր բանկային գործունեությունն իրականացնում է ԿԲ հետ համաձայնեցված կարգով եւ պայմաններով, առանց լիցենզավորման անհրաժեշտության: