11 մարտի 2010 - 21:27 AMT
Շվեդիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Շվեդիայի խորհրդարանը 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայներով ճանաչեց 1915թ. Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Շվեդիայի Հայկական Ասոցիացիայի ղեկավար Վահագն Ավեդյանը:

«Որոշումն ընդունելու շուրջ քննարկումները տեւեցին ավելի քան 5 ժամ»,- ընդգծել է Ավեդյանը: