12 մարտի 2010 - 12:43 AMT
Երեւանում տեղի կունենա Կորպորատիվ բոուլինգի սիրողական մրցույթ

Մարտի 13-ին «PLAY CITY» ժամանցի կենտրոնում տեղի կունենա բանկերի ներկայացուցիչների միջեւ «Կորպորատիվ բոուլինգի սիրողական մրցումը»:

Մրցմանը իրենց թիմերով հանդես կգան 3 կազմակերպություն`HSBC-ին, Ամերիաբանկը, «Յունիբանկը»: Մրցաշարի հաղթողին կշնորհվի գավաթ եւ համընդհանուր եզրափակչում հանդես գալու հնարհավորություն:

Տվյալ մրցումները կազմում է հատուկ մշակված նախագծի մի մաս: Նախագիծը մշակված է ամբողջ 2010 թվականի համար եւ կրում է «Հայաստանում սպորտի եւ ակտիվ հանգստի զարգացում» խորագիրը: Մրցումներերի նախորդ փուլում արդեն մասնակցել են բազմաթիվ ԶԼՄ-ներ ներկայացնող թիմեր: