12 մարտի 2010 - 16:46 AMT
2009 թվականին դրամի հանդեպ ԱՄՆ դոլարի միջին տարեկան հաշվարկային փոխարժեքն աճել է 18.7%-ով

ԱՄՆ դոլարի միջին տարեկան հաշվարկային փոխարժեքը 2009 թվականին աճել է 18.7%-ով եւ կազմել 363.28 դրամ` 2008թ. 305.97 դրամի դիմաց:

ԱՎԾ պաշտոնական տվյալների համաձայն, 2009թ.-ի դեկտեմբերի վերջի դրությամբ փողի զանգվածը (ներառյալ` կուտակված տոկոսները եւ հաշիվները) կազմել է 814 990 մլն դրամ եւ 2008թ. դեկտեմբերի վերջի նկատմամբ աճել 15.1%-ով: