13 մարտի 2010 - 11:53 AMT
Վենետիկի հայ մշակույթի ուսումնասիրության եւ վավերագրման կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը կմեկնարկի մարտի 13-ին

Մարտի 13-ին Իտալիայում կկայանա Վենետիկի հայ մշակույթի ուսումնասիրության եւ վավերագրման կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվելու են կենտրոնի հետագա գործունեությանը վերաբերող ծրագրեր:

Վենետիկի հայ մշակույթի ուսումնասիրության եւ վավերագրման կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստին կմասնակցի նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։