13 մարտի 2010 - 17:57 AMT
Ուղեւորի սրտի կաթվածի պատճառով «Արմավիա» ինքնաթիռը վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում

«Արմավիա» ավիաընկերության Սանկտ-Պետերբուրգ-Երեւան չվերթի ժամանակ ուղեւորներից մեկի սիրտը վատացել է: Դրությունն այնքան ծայրահեղ էր, որ ինքնաթիռի հրամանատարը որոշեց արտակարգ վայրէջք կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում:

Բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվել են, ուղեւորը հիվանդանոց է տեղափոխվել: Ինքնաթիռը պատրաստվում է Երեւան թռչել, PanARMENIAN.Net-ին հաղորդեցին ավիաընկերության մամլո ծառայությունից: