15 մարտի 2010 - 14:58 AMT
Դավիթ Նալբանդյանը դուրս է մնացել Ինդիան-Ուելլս առաջնությունից

Մարտի 14-ին Ինդիան-Ուելլսում BNP Paribas Open-2010 մրցաշարում արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը երրորդ շրջանում հանդիպում ունեցավ ավստրիացի Յուրգեն Մելցերի հետ: Նալբանդյանը 6:4, 6:1 հաշվով պարտություն կրեց:

Ինչպես հաղորդում է gotennis.ru-ն, Նալբանդյանը Ինդիան-Ուելլսում իր ելույթները վստահ էր սկսել: Մարտի 12-ին առաջին շրջանում նա հանդիպեց Շտեֆան Կուբեկի (Ավստրիա) հետ եւ 6:2, 7:6 հաշվով հաղթանակ տարավ: Դա Նալբանդյանի 3-րդ հաղթանակն էր Կուբեկի հանդեպ: