3 դեկտեմբերի 2001 - 22:29 AMT
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՁԵՌՔ Է ԲԵՐՎԵԼ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ` «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՋԱՆՔԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»
Մեկնաբանելով, ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների վեհաժողովի շրջանակներում, Ռոբերտ Քոչարյանի, Հեյդար Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունները, Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ նախագահների հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Գաբրիելյանը չի ճշտել, թե ինչպե՞ս կարող է ձեռք բերված համաձայնագիրն ազդել բանակցությունների ընթացքին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: