15 մարտի 2010 - 19:18 AMT
Հայաստանի եւ Բելառուսի խորհրդարանները մտադիր են ընդլայնել երկկողմ համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Բորիս Բատուրայի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների համագործակցությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները նշել են առկա կապերը խորացնելու եւ համագործակցության ոլորտները ընդլայնելու անհրաժեշտությունը: Կարեւորվել է նաեւ խորհրդարանների միջեւ փորձի փոխանակումը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: