3 դեկտեմբերի 2001 - 22:32 AMT
ԲԱՔՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԻՑ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Բաքվում տպագրվող «525» թերթը զայրացած է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի ադրբեջանական ազգային կոմիտեի նախագահ Արզու Աբդուլաեւայի վարքից: Նրա զանցանքն այն է, որ օրերս Բեռլինում կայացած Կովկասյան տարածաշրջանի խնդիրներին նվիրված կոնֆերանսում ելույթ ունենալով, նա թույլ է տվել իրեն հայկական պատվիրակության անդամներից ներողություն խնդրել` Ադրբեջանի հետ պատերազմում զոհված հայերի համար: Այդ ելույթը, ինչպես գրում է թերթը, «բողոք է առաջացրել ոչ միայն ադրբեջանական , այլ նաեւ վրացական պատվիրակությունում»: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: