16 մարտի 2010 - 11:08 AMT
Մարտին Համայնքների պալատը քննարկելու է Հայոց ցեղասպանության օրինագիծը

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատ է մտել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվա ճանաչման օրինագիծը: Ինչպես հաղորդում է UPI-ը, օրինագիծը քննարկվելու է այս ամիս: «Թուրքիան հետեւում է գործընթացին եւ կարծում, որ օրինագիծը հաջողության շանսեր չունի»,- հայտարարել է Haringey լոնդոնյան խորհրդի անդամ Նիլգուն Կանվերը:

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկվի վերջնական քվեարկության համար: