16 մարտի 2010 - 13:12 AMT
«Ամբեր» շախմատի փառատոնի 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը երկու հաղթանակ տարավ

Մարտի 15-ին «Ամբեր» շախմատի փառատոնում խաղարկվեց 3-րդ տուրը: Մրցաշարն ընթանում է ֆրանսիական Նիցցա քաղաքում եւ կավարտվի մարտի 25-ին:

Հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը 3-րդ տուրում հանդիպեց Յան Սմիթսի (Հոլանդիա) հետ եւ հաղթանակ տարավ երկու պարտիաներում` արագ շապմատի եւ կույր շախմատի: 3 տուրերից հետո հայ շախմատիստը 3 միավոր ունի եւ 5-7-րդ տեղերն է կիսում Բորիս Գելֆանդի (Իսրայել) ու Ալեքսանդր Գրիշչուկի (Ռուսաստան) հետ: Մրցաշարային սանդղակը 4,5 միավորով շարունակում է գլխավորել Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա):

Մարտի 16-ին` 4-րդ տուրում Արոնյանը կհանդիպի «Ամբերի» առաջատար Իվանչուկի հետ: