Մարտի 15-ին հաստատվել է 2010-ի Հայաստանի Բարձրագույն լիգայի խաղացանկը: Առաջնությունը մեկնարկում է մարտի 27-ին եւ ավարտվելու է նոյեմբերի 14-ին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի տվյալներով մարտի 27-ին տեղի են ունենալու «Իմպուլս»- «Ուլիս», «Շիրակ»- «Բանանց» խաղերը, մարտի 28-ին «Կիլիկիան» հանդիպելու է «Գանձասարի», «Միկան»` «Բանանցի» հետ:
Առաջնության վերջին փուլում` նոյեմբերի 14-ին, հանդիպելու են «Գանձասար»- «Իմպուլս», «Միկա»- «Ուլիս», «Շիրակ»- «Բանանց», «Կիլիկիա»- «Փյունիկ» թիմերը: