16 մարտի 2010 - 14:08 AMT
ՆԱՏՕ-ի «Արմենիա 2010» խոշորագույն ուսումնավարժանքը` Հայաստանում

Մարտի 16-18-ը Երեւանում կանցկացվի Հայաստան-ՆԱՏՕ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպվելիք «Արմենիա 2010» վարժանքի գլխավոր պլանավորման կոնֆերանսը:

Պաշտոնական բացումը տեղի կունենա մարտի 17-ին։ Նույն օրը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության եւ Հյուսիս-ատլանտյան պայմանագրի կազմակերպության աղետներին արձագանքման համակարգման Եվրաատլանտյան կենտրոնի միջեւ «Արմենիա 2010» համատեղ վարժանքի անցկացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր կստորագրվի:

Մրջոցառման նպատակը սեպտեմբերի 11-17-ին Կոտայքի մարզում անցկացվելիք «Արմենիա 2010» արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման միջազգային դաշտային վարժանքի կազմակերպչական հարցերի վերջնական հստակեցումն է:

Կոնֆերանսին ներկա գտնվեն միջազգային 7 կազմակերպությունների եւ արտասահմանյան 20 երկրների ներկայացուցիչներ: